ԱԺ-ն քննարկում է կառավարությանը տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավունք տվող նախագիծը
ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: նախագիծն ԱԺ նիստում ներկայարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը»,-ասաց Բալայանը:
Կարծիքներ