Կոլումբիայում փլուզման տակ են մնացել 15 հանքափոր

Կոլումբիայում փլուզման տակ են մնացել 15 հանքափոր

Առնվազն 15 հանքափորներ ոսկու արդյունահանմամբ զբաղվող հանքում փլուզման հետևանքով հայտնվել են արգելափակված վիճակում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, փլուզումը տեղի է ունեցել Կոլումբիայի կենտրոնական հատվածում գտնվող հանքում:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ: Տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում հանքափորների առողջական վիճակի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում