Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնայի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնայի մրցաշարի հաղթող

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող ելույթն է ունեցել Բարսելոնայի միջազգային մրցաշարում:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը փայլուն հաղթանակ տոնեց Բարսելոնայի շրջանային մրցաշարում։ Մեր շախմատիստը 2494 միջին վարկանիշ ունեցող մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր, գրավեց առաջին հորիզոնականը, ինչպես նաև 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։ Մրցաշարի ընթացքում Գրիգորյանը տոնեց 7 հաղթանակ, որոնցից 5-ը՝ գրոսմայստերների նկատմամբ։

Ավելի վաղ Գրիգորյանը Barbera del Valles միջազգային մրցաշարում 9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր լրացուցիչ միավորներով գրավեց առաջին տեղը: Նրան հաջորդում են Արգենտինայի և Շվեյցարիայի ներկայացուցիչներն, ովքեր հավաքել են նույնքան միավոր: Գրոսմայստերը պարտություն կրեց միայն առաջին տուրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում