Նորվեգիան շարունակում է գլխավորել օլիմպիական առաջատար եռյակը
Պեկինում շարունակվող ձմեռային Օլիմպիական խաղերում խաղային օրվա ավարտից հետո մեդալային հաշվարկում Նորվեգիան շարունակում է գլխավորել օլիմպիական առաջատար եռյակը:
Երկրորդ տեղում Գերմանիան, երրորդում՝ ԱՄՆ-ն է:
Նորվեգիայի հավաքականն ունի 13 ոսկի, 7 արծաթ, 8 բրոնզե մեդալ: Գերմանիան վաստակել է 10 ոսկի, 6 արծաթ, 4 բրոնզ:
ԱՄՆ հավաքականի արդյունքը հետևյալն է՝ 8 ոսկի, 7 արծաթ, 4 բրոնզ:
Կարծիքներ