Ստոլտենբերգն առաջարկել է կրկին հանդիպել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրադրության քաղաքական կարգավորման համար դեռ ժամանակ կա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի համար ուշ չէ հեռանալ հակամարտությունից ու բռնել խաղաղության ուղին: ՆԱՏՕ-ն գրավոր առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին թափանցիկության, ռիսկերի նվազեցման ու սպառազինության նկատմամբ վերահսկողության հարցերով: Մենք դեռևս պատասխան չենք ստացել, և ես կրկին դիմում եմ Ռուսաստանին՝ առաջարկելով կրկին հանդիպել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ստոլտենբերգը:
Կարծիքներ