Հնդկաստանում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 207-ի

Հնդկաստանում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 207-ի

Հնդկաստանի արևելքում երեք գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 207-ի, հայտնում է Reuters-ը ։ Ավելի վաղ հնդկական  ANI գործակալությունը  , վկայակոչելով Օդիշա նահանգի հրշեջ ծառայության ղեկավար Սուդհանշա Սարանգին, հայտնել էր, որ հայտնի է ավելի քան 120 զոհերի մասին։

«Մենք գտել ենք ավելի քան 120 դի, զոհերի թիվը կարող է ավելանալ»,- ասաց նա։

Ինչպես պարզաբանել է ԱՆԻ գործակալությունը, վիրավորների թիվը մոտ 900 է, իրավապահ մարմինները դեռ չեն հաստատել զոհերի թվի մասին լրատվամիջոցների տվյալները։

Ըստ  Hindustan Times թերթի , մի քանի հարյուր մարդ կարող է մնալ փչացած վագոններում:

Վթարի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են մթության մեջ։ Ավելի քան 350 մարդ արդեն տեղափոխվել է շրջանի հիվանդանոցներ, իսկ շրջակա տարածքներում գտնվող բոլոր մասնավոր և հանրային առողջապահական հաստատությունները զգոնության են բերվել, ասել են պաշտոնյաները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում