Իրանը և Ճապոնիան ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ. Ամիրաբդոլլահիան

Իրանը և Ճապոնիան ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ. Ամիրաբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտնել է Ճապոնիայի հետ երկկողմ և միջազգային համագործակցությունը զարգացնելու և երկու երկրների միջև առևտուրն ավելացնելու Իրանի պատրաստակամության մասին:

Այս մասին հայտնում է IRNA-ն:

«Գտնվելով Ասիայում՝ Իրանը և Ճապոնիան ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ։ Մենք պատրաստ ենք ավելի ամուր կապեր ունենալ Ճապոնիայի հետ: Ոչ մեկին չպետք է թույլ տրվի ազդել երկու երկրների հարաբերությունների վրա»,- ասել է Ամիրաբդոլլահիանը Ճապոնիայի իր գործընկեր Յոկո Կամիկավային։

Իրանի և Ճապոնիայի ԱԳ նախարարները բանակցություններ են ունեցել Ժնևում՝ Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի շրջանակներում: Դիվանագետները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Աֆղանստանի հարցը, ինչպես նաև Գազայում իրավիճակը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում