Ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը մերժեց
Ընդհանուր իրավասության դատարանի Ավան Նոր-Նորք վարչական շրջանների նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշման դեմ բողոքի քննությունը։ Պետական մեղադրողը երեկվա նիստում նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Այդ միջնորդությունը քննվել է դռնփակ։ Պաշտպանական կողմն առարկել է միջնորդության դեմ։ Դատարանն այսօր մերժել է միջնորդությունը: Սակայն բավարարել է բողոքը դռնբաց քննելու մասին միջնորդությունը: Նիստը շարունակվել է դռնբաց:
Հիշեցնենք` Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։Նրա լիազորությունները որպես ԲԴԽ նախագահ և դատավոր դադարեցված են ապրիլի 15-ից:
Կարծիքներ