Երկաթգծի կայարանի տարածքում հայտնաբերվել է կնոջ դի՝ կիսանեխած վիճակում

Երկաթգծի կայարանի տարածքում հայտնաբերվել է կնոջ դի՝ կիսանեխած վիճակում

Օգոստոսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն ահազանգել են Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի 14/1 հասցեում գտնվող երկաթգծի կայարանի հարևանությամբ հայտնաբերել են կնոջ դի՝ կիսանեխած վիճակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 80-ամյա Շ․ Ա․ է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը շաբաթ օրվանից որպես անհետ կորած որոնվում էր հարազատների կողմից, իսկ այսօր նրա հարազատներն արդեն դիմել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում