Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե իբր Սերբիայից Հայաստան ականանետեր են ներկրվել Վրաստանի տարածքով: Այս հայտարարությունները Վրաստանի ԱԳՆ-ն գնահատել է որպես հանրությանը մոլորեցնելու փորձ, նշել, որ դա ապատեղեկատվություն է:
«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն ապատեղեկատվություն է տարածել: Ցավում եմ, որ ադրբեջանական «լուրջ» համարվող համացանցային պարբերականն օբյեկտիվորեն չի նկարագրում փաստերը, հանրությանը մոլորեցնում է և փորձում սևացնել վրաց-ադրբեջանական գործընկերությունն ու բարեկամությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Չնայած այս հայտարարությանը՝ Սերբիայի դեսպանն այսօր հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ:
Կարծիքներ