Շվեյցարիան հաստատել է օմիկրոն շտամով վարակման առաջին երկու դեպքերը

Շվեյցարիան հաստատել է օմիկրոն շտամով վարակման առաջին երկու դեպքերը

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման երկու դեպք է գրանցվել Շվեյցարիայում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Առողջապահության դաշնային գրասենյակին։

Նշվում է, որ այն անհատները, ովքեր վարակվել են նոր շտամով, մեկուսացված են:

Ուրբաթ օրը Շվեյցարիայի իշխանությունները արգելք են դրել հարավային Աֆրիկայի մի քանի երկրներից թռիչքների վրա, ինչպես նաև հրամայել են բոլոր այն նահանգներից ժամանող ուղևորներին, որտեղ հայտնաբերվել է օմիկրոն, ներկայացնել բացասական թեստի արդյունք COVID-19-ի համար և անցնել 10-օրյա կարանտին, նույնիսկ եթե նրանք լիովին պատվաստված են կորոնավիրուսի դեմ։ Այս պահին այս ցուցակում ներառված են 23 երկրներ և տարածքներ, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, Բելգիան, Դանիան, Իսրայելը, Կանադան, Նիդեռլանդները, Չեխիան, Հարավային Աֆրիկան ​​և Ճապոնիան։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում