Վրաստանում կորոնավիրուսը մեկ օրում 53 մարդու կյանք է խլել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 979 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 470 մարդ, ևս 53-ը՝ մահացել։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 47 937 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 6,21 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 7,26 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6,76 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 904 181 դեպք, 852 560 հիվանդ ապաքինվել է, 12 971-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 361 557 պատվաստում, օրական ՝ 10 505 պատվաստում:
Կարծիքներ