ՉԺՀ-ի ԱԳՆ ղեկավարն Իրանին նշել Է Արեւմուտքի երկակի ստանդարտներին հակազդելու անհրաժեշտությունը
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին իր իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում մատնանշել Է միջազգային ջանքերի համախմբման անհրաժեշտությունը միջուկային զենքի չտարածման հարացի շուրջն Արեւմուտքի առանձին երկրների երկակի ստանդարտներին հակազդելու համար:
Դեկտեմբերի 17-ին այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը: «ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի համագործակցությունն ատոմային սուզանվերի կառուցման շուրջը (AUKUS) հարված Է հասցնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի համակարգին: Չինաստանը պատրաստ Է մյուս բոլոր երկրների հետ միավորելու ջանքերը՝ միջուկային սպառազինությունների հիմնախնդրի շուրջը երկակի ստանդարտերի դեմ դուրս գալու համար»,- մեջբերում Է Վան Իի խոսքը Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը:
Ինչպես ճշտել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության ղեկավարը, անվտանգության բնագավառում այդ ձեւաչափի գործընկերությունը հիշյալ արեւմտյան երկրների միջեւ «անխուսափելիորեն կհանգեցնի ռիսկերի աճի» եւ «կդառնա սպառազինությունների մրցավազքի պատճառ»: «Նման գործողությունները խախտում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,- ամփոփել Է նա: Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնը, Կանբերան եւ Լոնդոնը կնքել են համաձայնագիր, ըստ որի Ավստրալիան կզբաղվի ատոմային սուզանավերի կառուցմամբ ամերիկյան տեխնոլոգիաների միջոցով: Խոսքը վերաբերում Է առնվազն ութ սուզանավերի, դրանցից առաջիններն, ինչպես սպասվում Է, սպառազինությունում կստացվեն 2036 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ