Սամբոյի աշխարհի առաջնություն. ամփոփվել է ԿԳՄՍՆ հայտարարած մրցույթը

Սամբոյի աշխարհի առաջնություն. ամփոփվել է ԿԳՄՍՆ հայտարարած մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է Երևանում կայանալիք սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությանն ընդառաջ հայտարարված մրցույթը:

Մրցույթի նպատակն էր նպաստել սամբո մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում սամբո մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:

ԿԳՄՍՆ Instagram-ի Story բաժնում նոյեմբերի 7-ին և 8-ին հրապարակվել է 4 հարց՝ հայ սամբիստների և, առհասարակ, սամբո մարզաձևի վերաբերյալ:

Հաղթած մասնակիցները կպարգևատրվեն աշխարհի առաջնության բացման արարողության տոմսերով: Սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին և կմեկնարկի ժամը 16:00-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում