Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, 70 մարդ անհետ կորած է համարվում
Գերմանիայի արևմտյան շրջաններում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, առնվազն 70 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրին:
Նշվում է, որ առնվազն 18 մարդ մահացել է Ռեյնլանդ-Պֆալց երկրամասում, որտեղ ափերից դուրս է եկել Ար գետը (Հռենոսի վտակներից): Հյուսիսային Ռեյն երկրամասում երկու մարդ մահացել է իրենց իսկ տների նկուղներում, ևս 20 մարդ՝ Ռեյնլանդ շրջանում:
Գերմանական պարբերականներից մեկը հայտնել է նաև երկու փրկարարների մահվան մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 33 զոհի մասին: Գերմանիայի բանակն ավելի քան 230 զինվոր է ուղարկել տարերային աղետից տուժած շրջաններ՝ կատարվածի հետևանքերը վերացնելու համար:
Կարծիքներ