Հայաստանի ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից առևանգված բուժառուի հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին

Հայաստանի ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից առևանգված բուժառուի հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն ադրբեջանցիների կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ:

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: 

«Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:

Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»,-ասված է հայտարարությունում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում