Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը

Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը

Լիտվայում մեկնարկում է ինտենսիվ զորավարժությունների շարք, որին կմասնակցի ավելի քան 20 հազար զինվորականներ, հազարավոր ռազմական տեխնիկա:

«Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝  վկայակոչելով՝ լիտվական բանակի հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսի հայտարարությունը:

«Ինչպես հավաքական պաշտպանության զորավարժությունների, այնպես էլ մեր ազգային զորավարժությունների ինտենսիվությունն այս գարնանը շատ բարձր է: Մոտավոր հաշվարկներով՝ զորավարժություններին կմասնակցի մոտ 20 հազար լիտվացի զինվորական, ինչպես նաև դաշնակից ուժեր», -ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում