Վրաստանի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Ուկրաինային աջակցող այլընտրանքային բանաձևի համար

Վրաստանի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Ուկրաինային աջակցող այլընտրանքային բանաձևի համար

«Ժամանակն է» ընդդիմադիր կուսակցությունը նախաձեռնել է Ուկրաինային աջակցող այլընտրանքային բանաձև՝ քաղաքական ուժերին կոչ անելով ստորագրել այն։ Հաղորդում է aliq.ge-ն։

Խորհրդարանի շենքի մոտ սկսված ստորագրահավաքին միացել են քաղաքական գործիչներ ու քաղհասարակության ակտիվիստներ։

Ըստ «Ժամանակն է»» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիայի՝ ակցիան ցույց է տալիս, որ Վրաստանը, որտեղ իշխանությունն ակտիվ չէ, ակտիվ են քաղաքացիները։

Ստորագրահավաքին միացել են «Լելոն Վրաստանի համար», «Գիրչի-ավելի շատ ազատություն», «Հանրապետական» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» ուժերը, «Ամոթ է» շարժումը և «Ժողովրդավարության պաշտպաններ» ՀԿ-ն։

Ուկրաինային աջակցող հայտարարությունում շեշտը դրված է Ռուսաստանից եկող սպառնալիքների վրա, այդ թվում և Վրաստանի դեմ։

Հայտարարության տեքստը մշակել է «Ժամանակն է» քաղաքական ուժը, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ խորհրդարանական մեծամասնությունը մտադիր չէ հաշվի առնել ընդդիմության առաջարկած ձևակերպումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի բանաձևի նախագծում։ Ընդդիմության կարծիքով՝ բանաձևի նախագծի ընդհանուր տեքստի շուրջ անհամաձայնության պատճառ է դարձել «Վրացական երազանքի» առաջարկած աշխատանքային տեքստի փոփոխությունը և Ռուսաստանի կողմից ագրեսիայի արձանագրման բացակայությունը։

Իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի խոսքով, խորհրդարանի կողմից ընդունվելիք բանաձևի տեքստը «զերծ է ցանկացած պոպուլիստական ​​կամ սադրիչ հռետորաբանությունից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում