Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները կայցելեն Ուկրաինա

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները կայցելեն Ուկրաինա

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտնել է, որ փետրվարի 7-ին և 8-ին Գերմանիայի իր պաշտոնակից Աննալենա Բերբոքի հետ կայցելի Ուկրաինա:

Twitter-ի իր միկրոբլոգում Լը Դրիանը գրել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբային հայտնել է իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը: Նա նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Ուկրաինայի սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, այդ թվում՝ «նորմանդական ձևաչափով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում