Նոր բեռնատարները և ջրցան մեքենաներն արդեն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոպարկում են․ Ավինյան

Նոր բեռնատարները և ջրցան մեքենաներն արդեն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոպարկում են․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոպարկի նոր բեռնատարները և ջրցան մեքենաներն արդեն ժամանել են։

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այսուհետ այլևս չեն լինի ավտոպարկի մաշվածության պատճառով առաջացող խնդիրները և կանաչապատման և բարեկարգման ծրագիրը կընթանա շատ ավելի արագ։

Բեռնատարները ոլորտի կարիքներին կծառայեն տարվա բոլոր եղանակներին»,-ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում