Ռոնալդուն չի համապատասխանում Բավարիայի փիլիսոփայությանը․ Կան

Ռոնալդուն չի համապատասխանում Բավարիայի փիլիսոփայությանը․ Կան

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը խոսել է ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ մյունխենյան ակումբ տեղափոխվելու հավանականության մասին, գրում է armsport.am-ը։

«Ես գնահատում եմ Ռոնալդուին, որպես լավագույններից մեկը, բայց նման տրանսֆերը չի համապատասխանում մեր փիլիսոփայությանը»,- Կանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆրանկ Լինկեշը։

Ըստ ինսայդերների՝ «Բավարիան» իսկապես բանակցություններ վարել է պորտուգալացու հետ, բայց գործարքը չի կայանա նույնիսկ Լևանդովսկու հեռանալու դեպքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում