Վարչապետի որոշմամբ երկու նոր փոխնախարար է նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն նոր փոխնախարարներ են նշանակվել։
Որոշումներում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»։
« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Մազմանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:»։
Կարծիքներ