Facebook-ը լրագրողներին 5 միլիոն դոլար կվճարի նորություններ ուղարկելու համար

Facebook-ը լրագրողներին 5 միլիոն դոլար կվճարի նորություններ ուղարկելու համար

Facebook Inc-ը իր նոր հրատարակչական հարթակի շրջանակներում տեղական լրագրողներին 5 միլիոն դոլար կտրամադրի, որպեսզի օգնի անկախ գրողներին գրավել լսարանը եւ գումար վաստակել սոցիալական ցանցերի միջոցով:

Այս քայլը Facebook-ի պատասխանի մի մասն է էլեկտրոնային փոստով նորություններ ուղարկելու միտմանը, որը ղեկավարվում է այնպիսի հարթակների կողմից, ինչպիսին է Substack-ը, քանի որ այն թիրախավորում է թղթակիցներին «որոնք հաճախ միակ ձայնն են, որ լուսաբանում են այս համայնքը»,- հայտարարել է ընկերությունը:

Հրապարակումների համար հարթակը, որի մասին Facebook-ը հայտարարել է անցյալ ամիս, կինտեգրվի Facebook-ի էջերին եւ կներառի ինքնուրույն հրապարակման անվճար գործիք, որը լրագրողներին թույլ կտա լրատվական տեղեկագրեր ուղարկել կամ ստեղծել իրենց սեփական կայքերը:

ԱՄՆ-ում անկախ լրագրողները ապրիլի 29-ից սկսած կարող են դիմել ծրագրին մասնակցելու համար, նախապատվությունը կտրվի այն լրագրողներին, ովքեր նախատեսում են լուսաբանել «սեւամորթ, բնիկ, լատինամերիկյան, ասիական կամ այլ գունավոր լսարանները» այն վայրերում, որտեղ լուրերի աղբյուրներ չկան:

Լրագրողները կկարողանան լրացուցիչ գումար վաստակել Facebook-ի գործիքների միջոցով պատմություններ հրապարակելով՝ սկսած բաժանորդագրությունից, եւ յուրաքանչյուրը կարող է իր գինը սահմանել, հավելել է ընկերությունը:

Վճարովի տեղեկագրերի աճը ցնցել է լրատվամիջոցների շուկան, քանի որ հայտնի լրագրողները այնպիսի հրատարակչություններից, ինչպիսիք են New York Times-ը եւ Vox Media-ն, հեռացել են, որպեսզի ինքնուրույն աշխատեն Substack-ի եւ Patreon-ի նման հարթակներում:

Այս ամիս Substack-ը ազդարարել է «Substack Local»-ի մասին՝ 1 մլն դոլար արժողությամբ ծրագիր, որով տեղացի մինչեւ 30 լրագրողներ կկարողանան իրենց սեփական բիզնեսը կառուցել, որը կաջակցվի բաժանորդագրությամբ:

Facebook-ը հայտարարել է, որ կհամագործակցի Լրագրողների միջազգային կենտրոնի եւ Լատինամերիկյան լրագրողների ազգային ասոցիացիայի հետ` հավելվածները գնահատելու համար, եւ լրագրողներին փորձագետների ու ծառայությունների հասանելիություն կտրամադրի, որոնք կօգնեն նրանց լրատվական բիզնես կառուցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում