Բայդենը Սուրբծննդյան ուղերձում շնորհակալություն է հայտնել բժիշկներին և գիտնականներին

Բայդենը Սուրբծննդյան ուղերձում շնորհակալություն է հայտնել բժիշկներին և գիտնականներին

ԱՄՆ նորընտիր նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, ամերիկացիներին ուղղված Սուրբծննդյան ուղերձում շնորհակալություն են հայտնել գիտնականներին և բժիշկներին։ Զույգի ուղերձը հրապարակվել է քաղաքական գործչի Twitter-ում:

«Ջիլը և ես գիտենք, որ այս տարին չափազանց ծանր էր շատ ամերիկացիների համար։ Մեր բազմաթիվ համաքաղաքացիներ հնարավորություն չունեն աշխատանք գտնել, կերակրել ընտանիքին, վճարել բնակարանի կամ հիփոթեքի վարձը։ Բայց մենք պետք է հիշենք` մեր ընդհանուր խնդիրն է հոգ տանել միմյանց մասին»,- նշել է Բայդենը:

ԱՄՆ նորընտիր նախագահն ու նրա կինը նաև շնորհակալություն են հայտնել բուժաշխատողներին՝ կորոնավիրուսով հիվանդների մասին hոգ տանելու և գիտնականներին՝ պավաստանյութ ստեղծելու համար։

Դեմոկրատ գործիչը հերթական անգամ ամերիկացիներին կոչ է արել հրաժարվել ուղևորություններից և մեծ ընտանեկան հավաքույթներից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում