Հայաստան-Ուելս հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը
Հաստատվել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Բենուա Բաստիենը, մրցավարի օգնականներ՝ Հիշամ Զակրանին և Օրելիեն Բերտոմեուն: Չորրորդ պաշտոնյան կլինի Ժերեմի Պինյարը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին։
Կարծիքներ