Քոչարյանի ասուլիսը բոլորիս ամոթն է, նա այսօր պետք է ազատություն աղերսեր, ոչ թե հարցերի պատասխաներ. Բաբաջանյան

Կարևոր արձանագրում եմ ուզում անել, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը կապված էր Մյունխենի անվտանգության համաժողովի հետ:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ իր կարծիքով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի ելույթը մեծ հույսեր է արթնացրել բոլոր նրանց մոտ, ովքեր վերջին շրջանում և վերջին տարիներին հենց Քոչարյանի գլխավորությամբ ռուսական քաղաքականության և Հայաստանի վասալացման հիմնական ջատագովներն են:
«Մենք հենց Մյունխենում, Վենսի ելույթից հետո իմացանք, որ Քոչարյանը պատրաստվում է ասուլիս տալ: Ես այնտեղ էի, տեսնում էի, թե ինչ արձագանքներ կան եվրոպացի պաշտոնյաների մոտ, մեկ էլ պարզվում է՝ Երևանում ասուլիս է տալիս:
Նախ, Քոչարյանի ասուլիսի փաստն ինքին, մեր բոլորի ամոթն է: Մարդ, ով այլևս անթաքույց պետության, պետականության, մեր տարածքի նկատմամբ դավաճանության անհերքելի ապացույցներ են բացահայտվել, պետդեպի փաստաթղթերը դրա ամբողջական նկարագրությունն են և հաստատումն են, ինքն էլ չի կարող այլևս հերքել, և նրա ամբողջ պաշտոնավարման ընթացքում քաղաքական հետապնդումները, սպանությունները, ապօրինի հարստացումը բավարար էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատություն աղերսեր, ոչ թե «Ազատության» հարցերին պատասխաներ»,- ասաց Բաբաջանյանը:
Ինչպես հայտնի է՝ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս էր կազմակերպել, որի ժամանակ խոսել էր «տռուսիկ»-ում պահվող բանակցային փաստաթղթերից մինչև «քամակի մեծություն»:
Ասուլիսի ժամանակ նա իրեն ուղղված հարցերից մեկին ի պատասխան՝ նաև կլիզմայի մասին անեկդոտ է պատմել:
Հիշեցնենք՝ Հայաստանը ամենաբարձր մակարդակով մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին՝ մի հարթակում, որտեղ ձևավորվում են անվտանգության նոր սկզբունքները և քննարկվում են գլոբալ մարտահրավերների հաղթահարման ուղիները։
Կարծիքներ