Հակաէրդողանական վահանակներ Նյու Յորքում

Հակաէրդողանական վահանակներ Նյու Յորքում

Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ: Դրանց վրա մասնավորապես գրված է. Stop Erdogan (Կանգնեցրեք Էրդողանին), Stop tripled femicide in Erdogan's Turkey (Դադարեցրեք եռակի ֆեմիցիդը (կանանց միտումնավոր սպանությունները - խմբ.) էրդողանի Թուրքիայում)՝ գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի իշխանամերձ մամուլը շտապել է միջադեպը վերագրել ԱՄՆ գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադրի՝ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:

Նշվում է, որ ԱՄՆ-ի հիշյալ պողոտայում գովազդային վահանակների տեղադրումն արժե հարյուր հազարավոր դոլարներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում