Ստոկհոլմում սկսվել է COVID-19-ի երրորդ ալիքը
Ստոկհոլմում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում Է վատթարանալ: Տեղական իշխանությունների կարծիքով՝ կարելի Է ասել COVID-19-ի երրորդ ալիքի մասին:
«Մեզ մոտ վարակի տարածման երրոդր ալիքն Է, եւ այն արդեն այստեղ Է»,- մարտի 3-ին կայացած մամուլի ասուլիսում նշել Է մունիցիպալիտետի առողջապահության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Յուհան Բրատտը:
Վերջին երեք շաբաթում տարածաշրջանում հիվանդության հայտնաբերված դեպքերի քանակը գրեթե կրկնապատիկ ավելացել Է:
Փետրվարի 22-ից մինչեւ 28-ը Ստոկհոլմում հայտնաբերվել Է COVID-19-ի 6 336 նոր դեպք, իսկ երեք շաբաթ առաջ՝ սոսկ 3 225: Եթե Ամանորից հետո նշվել Էր հիվանդանոցներում այդ ախտորոշմամբ հիվանդների թվի նվազում, ապա այժմ այն կրկին սկսել Է աճել եւ կազմում Է 318, դրանցից 48-ն՝ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
«Ես շատ լուրջ եմ վերաբերվում իրադրությանը: Մենք չենք ցանկանում տեսնել իրադարձությունների այնպիսի զարգացում, որի դեպքում առողջապահության պահանջը կտրուկ աճի,- հայտարարել Է Բրատտը:- Երրորդ շաբաթն անընդմեջ (նոր դեպքերի թվի) աճը կազմում Է մոտավորապես 25 տոկոս: Դա այն դպքերի քանակի կրկնապատիկն Է, որոնք հայտնաբերվել են վերջին երեք շաբաթվա ընթացքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ