ԼՂ հիվանդանոցներից ՀՀ են տեղափոխվել Բաքվի ագրեսիայից և Ստեփանակերտի մոտ պայթյունից տուժած բոլոր պացիենտները. ՀՀ առողջապահության նախարարություն
Լեռնային Ղարաբաղից Հայաստանի բժշկական կազմակերպություններ ցամաքային և օդային ճանապարհով տեղափոխվել է 349 վիրավոր, օդային ճանապարհով՝ 112-ը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:
Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:
Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:
Կարծիքներ