Պետդեպարտամենտը հայտարարել է առաջիկա օրերին Ղարաբաղի մոնիթորինգի առաքելության ձևի որոշման մասին

Պետդեպարտամենտը հայտարարել է առաջիկա օրերին Ղարաբաղի մոնիթորինգի առաքելության ձևի որոշման մասին

Առաջիկա օրերին կորոշվի Լեռնային Ղարաբաղի համար առաջարկվող միջազգային դիտորդական առաքելության ձևը։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով, Վաշինգտոնը Բաքվի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով երկխոսության ժամանակ պնդում է հրադադարի պահպանման եւ հումանիտար խնդիրների լուծման վրա։ «Սա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը: Սա նշանակում է ապահովել մարդասիրական պաշարների մատակարարումը: Իսկ դա նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն՝ ապահովելու մարդասիրական կարիքների բավարարումը», - բացատրեց ԱԳՆ խոսնակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում