Ադրբեջանցի ըմբիշը ՀՀ օրհներգի ժամանակ իջել է պատվա հարթակից. Միջադեպ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ում
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում եզրափակիչում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի ըմբիշը պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվեց ու հեռացվել է: Հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:
Տեղի է ունեցավ նոր պարգևատրություն, գրում է armsport.am-ը:
Հիշեցնենք, որ Հայկ Պապիկյանից բացի ոսկե մեդալ էր նվաճել նաև Մուշեղ Մկրտչյանը:
Կարծիքներ