ԱՀԿ-ում հայտարարել են, որ COVID-19-ի 4 պատվաստանյութ շուտով հասանելի կլինի կիրառման համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Սումյա Սվամինաթանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին նոր տեսակի կորոնավիրուսի դեմ առնվազն չորս պատվաստանյութ կարող է հասանելի լինել օգտագործման համար:
Նա նշել է, որ շուրջ 150 թեկնածու-պատվաստանյութ կա մշակման տարբեր փուլերում:
«Դրանցից մոտ 50-ը ներկայումս գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում, և, ինչպես տեսանք վերջին շաբաթներին, դրանցից առնվազն 15-ը գտնվում են թեստավորման վերջին փուլում», – ասել է Սվամինաթանը:
Նրա խոսքով, ԱՀԿ-ն ակնկալում է տվյալներ ստանալ էլ ավելի մեծ թվով պատվաստանյութերի վերաբերյալ, որոնք ներկայումս գտնվում են ստեղծման փուլում: Սվամինաթանը նաև նշել է, որ կազմակերպությունը պատվաստանյութերի արդյունավետության 70% շեմ է սահմանել:
«Մինչ այժմ մենք տեսել ենք, որ մշակման փուլում գտնվող պատվաստանյութերը գերազանցում են այս մակարդակը», – հավելել է նա:
Կարծիքներ