Կայացել է Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը

Կայացել է Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը

Հոկտեմբերի 22-ին «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում կայացել է Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը։ Այս մասին հյատնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների և Էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ Ազգային ժողովի, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների, ինչպես նաև գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում