Փրկարարներն Առինջ գյուղում շրջված ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 21-ին, ժամը 11:03-ին ահազանգ է ստացել, որ Առինջ գյուղի առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Վ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել Առինջ գյուղի Աճառյան փողոցի 2-րդ փակուղու երթևեկելի հատվածից և շրջվել առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում:
Նշվում է, որ փրկարարներն ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կարծիքներ