Երևանի մետրոն ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության
Երևանի մետրոպոլիտենը գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի հրամանով ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևաի մետրոպոլիտենից, փոփոխության պատճառն այն է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք. քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։
Կարծիքներ