Անդրե Չալըշըրի «Սիլկեբորգը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել

Անդրե Չալըշըրի «Սիլկեբորգը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել

Դանիայի Սուպերլիգայի 4-րդ տուրում «Սիլկեբորգը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթել է «Վիբորգին»։

«Սիլկեբորգի» կազմում խաղի հենց սկզբից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը, ապա փոխարինվել է 58-րդ րոպեին։ «Սիլկեբորգը» Դանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է և ունի  6 միավոր։ Դանիական ակումբը 2021/22 մրցաշրջանի 4 խաղերում դեռ ոչ մի պարտություն չի կրել, ունի 1 հաղթանակ և 3 խաղ ավարտել է ոչ-ոքի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում