Ֆուտզալի ՉԼ. «Երևանը» հաղթեց «Լոնդոն Հելվեցիային»
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վերջին խաղում «Երևանը» մրցեց անգլիական «Լոնդոն Հելվեցիայի» հետ: Այս մասին գրում է ՀՖՖ-ն:
Հայաստանի չեմպիոնը առավելության հասավ մրցակցի նկատմամբ 8:4 հաշվով:
Օրվա մյուս խաղում լատվիական «Պետրո-վ-ը» 8:1 հաշվով առավելության էր հասել ջիբրալթարական «Եվրոպայի» նկատմամբ:
C խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է. 1-ին տեղը 6 միավորով գրավեց «Պետրո-վ-ը» (Լատվիա), նույնքան միավոր ունեն 2-րդ տեղը զբաղեցրած «Լոնդոն Հելվեցիան» (Անգլիա) և 3-րդ տեղում գտնվող «Երևանը», իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց «Եվրոպան» (Ջիբրալթար):
Կարծիքներ