Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթանակ է տոնել

Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթանակ է տոնել

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Էլինա Դանիելյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն են կրել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Այժմ Մարիա Գևորգյանն ունի 5,5 միավոր և առաջատարին զիջում է կես միավորով: 5-ական միավոր ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը:

Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստուհիներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և կեզրափակվի 31-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում