ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը բանակցել են մոտ 1,5 ժամ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը բանակցել են մոտ 1,5 ժամ

Ստամբուլում ավարտվել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բանակցությունները։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Բանակցությունները շարունակվել են մոտ մեկուկես ժամ։ Դրանցից հետո մամուլի հայտարարություններ չեն արվի։

Բանակցությունների հիմնական թեման եղել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։

Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, ժամանել էր Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը։ 

Հիշեցնենք՝ Թուրքիան շարունակում է արգելափակել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ՝ մասնավորապես պահանջելով արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող քուրդ ակտիվիստներին, ովքեր քաղաքական ապաստան են ստացել այս երկրում։ Ի պատասխան՝ Ստոկհոլմը պնդում է, որ իրենք կատարել են Անկարայի բոլոր պայմանները՝ հավանություն տալու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, իսկ կոնկրետ անձանց Թուրքիա արտահանձնելու հարցը պետք է որոշի միայն շվեդական դատարանը, այդ հարցը դուրս է  կառավարության իրավասությունից։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում