Ավանն իր կառուցվածքով ունի հրաշալի պոտենցիալ․ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել վարչական շրջանում

Ավանն իր կառուցվածքով ունի հրաշալի պոտենցիալ․ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել վարչական շրջանում

Այսօր Ավանում էինք, միանգամից ասեմ, որ այս վարչական շրջանն իր կառուցվածքով ունի հրաշալի պոտենցիալ։

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին  գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ նշելով. 

«Այսօր Ավանում էինք, միանգամից ասեմ, որ այս վարչական շրջանն իր կառուցվածքով ունի հրաշալի պոտենցիալ ավանցիներին առաջարկելու բարեկարգ բակեր, կանաչ այգիներ ու ֆուտբոլի դաշտեր: 

Ընդամենը 1 օրվա շրջայցի ընթացքում արդեն իսկ մի քանի տեղում ֆուտբոլի դաշտ կառուցելու որոշում կայացվեց: 

Ավանում եղանք նաև զինվորներին նվիրված այգում, որտեղ ոռոգման համակարգի բացակայության պատճառով չորացել է, նույնիսկ, ոչ շատ վաղուց տնկած 80 ծառ: Տեղում որոշվեց լուծել ոռոգման ջրի հարցը և կատարել ամբողջական բարեկարգում: Դե ինչ, ավանցիների հետ միասին անհամբեր սպասում ենք արդյունքներին»,-գրել է Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում