Վարչապետը տեսանյութ է հրապարակել Տավուշում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներից

Վարչապետը տեսանյութ է հրապարակել Տավուշում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներից

Հիմնանորոգվում է Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը։ Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 330 մլն դրամ։

Հիմնանորոգվում է նաև Մակարավանքի հուշարձան տանող հանրապետական նշանակության 3 կմ ճանապարհահատվածը։ Ծրագրի արժեքը մոտ 234 մլն դրամ է։ Ճանապարհը երբեք ասֆալտապատ չի եղել։

Բերդավանում հիմնանորոգվում են մի շարք ներհամայնքային փողոցներ։

Մանրամասները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում