Երուսաղեմում շարունակվող բախումների ֆոնին իսրայելական տանկերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը հարվածներ են հասցրել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներն՝ ի պատասխան Գազայի հատվածի կողմից հրթիռների արձակման։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի՝ ՑԱԽԱԼ-ի թվիթերյան էջը։ Նշվում է, որ Գազայից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվել են 4 հրթիռներ, ինչպես նաև պայթուցիկներով փուչիկներ։
Հրթիռային արձակումները տեղի են ունենում Արևելյան Երուսաղեմում լարվածության սրման ֆոնին, որտեղ մի քանի օր շարունակ տեղի են ունենում բախումներ իսրայելցի ոստիկանների և պաղեստինցների միջև։ Գիշերը բախումների ընթացքում 14 պաղեստինցի է տուժել, հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով Կարմիր մահիկի պաղեստինյան գրասենյակին։ Նախորդ գիշեր հաղորդվել էր 80 վիրավորի մասին։
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արևելյան Երուսաղեմում տիրող իրադրության հետ կապված նիստ կանցկացնի։
Կարծիքներ