ԱՄՆ-ում արտակարգ դրություն են հայտարարել՝ վառելիքի խոշոր օպերատորի վրա կատարված կիբերհարձակման պատճառով
ԱՄՆ-ի վառելիքի խոշորագույն օպերատոր Colonial Pipeline-ը, որի ցանցն ԱՄՆ Արևելյան ափի վառելիքի մոտ կեսի մատակարարն է, ենթարկվել է կիբերհարձակման, այսպես կոչված, «շորթող» վիրուսի կղմից: Colonial Pipeline- ը հայտարարել է, որ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով անջատել է համակարգը: Այս մասին հայտնում է Reuters- ը:
Ենթադրաբար, հարձակումն իրականացրել է DarkSide խմբավորումը: Այն հայտնի է նրանով, որ չի հարձակվում պետական և սոցիալական հաստատությունների վրա և զոհ է ընտրում խոշոր ընկերություններին, որոնք կարող են մեծ փրկագին վճարել: Բացի այդ, ըստ գործակալության, DarkSide-ը նախընտրում է խուսափել հետխորհրդային տարածքի թիրախներից:
Colonial-Pipeline-ը 8850 կիլոմետր ձգվող խողովակաշարերով օրական տեղափոխում է 2,5 միլիոն բարել բենզին, դիզելային վառելիք, ավիակերոսին և վերամշակված այլ նավթամթերք, որոնք Մեքսիկական ծոցի ափամերձ նավթավերամշակող գործարանները միացնում են Միացյալ Նահանգների արևելյան և հարավային նահանգներին:
Միջադեպի հետ կապված՝ ԱՄՆ իշխանությունները տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել։
Կարծիքներ