ԲՀԿ-ն մտափոխվեց. խմբակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանի արտահերթ նիստին, որի ընթացքում քննարկվելու է Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագիծը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու այս նիստին»,- ասաց Զոհրաբյանը:
Ավելի վաղ խմբակցության մեկ այլ անդամ՝ Իվետա Տոնոյանը նշել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի արտահերթ նիստին՝ քննարկվող հարցի վերաբերյալ իր տեսակետները հայտնելու համար:
Կարծիքներ