Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը. Ալեն Սիմոնյան

Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Դրանում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Գիտելիքի թարմացումն ու զարգացումը չի սկսվում և ավարտվում ուսումնական տարվա հետ: Այն չդադարող գործընթաց է, որի բոլոր օղակներն ունեն իրենց առաքելությունը:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկն իր հետ նոր սպասելիքներ, նոր ապրումներ ու հույսեր է բերում: Առաջին անգամ երեխային դպրոց ուղարկող ծնողի, բուհն ավարտող ուսանողի, բոլորովին նոր աշխարհում հայտնված անհանգիստ, տոնական հագուստի հետ չհամակերպվող աշակերտի և իր առաքելությունը պատվով կատարող ուսուցչի համար սեպտեմբերի 1-ը կարևոր օր է:

Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը:

Սիրելի՛ հայրենակիցներ, կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է, ինչի արդյունքն ամուր պետությունն է՝ սրտացավ և հայրենանվեր քաղաքացիներով:

Բարի երթ և հաջող ուսումնական տարի եմ մաղթում աշակերտներին, ուսանողներին ու կրթական գործընթացի բոլոր պատասխանատուներին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում