Բաքուն շարունակում է ագրեսիան, քանի դեռ միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ. Արցախի պետնախարար
Արդեն 102-րդ օրն է՝ Արցախի ժողովուրդը գերության մեջ է. առցանց ասուլիս են անցկացրել Արցախի պաշտոնյաները: Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, անդրադառնալով ադրբեջանական «ինտեգրացիա» կոչված թեզին, նկատել է, որ նախկինում էլ այն երբեք իրողություն չի եղել և այժմ էլ արցախահայության ու Ադրբեջանի համատեղումը բացառված է:
Պետնախարարը նկատել է, որ Բաքուն շարունակում է ագրեսիան, քանի դեռ միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ:Այս մասին հայտնում է Լուրերը:
«2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած՝ ձեր աչքի առաջ տեղի են ունենում մեր օրերի ու ժամանակների հետ անհամատեղելի ոճրագործություններ, մարդկային պարզ իրավունքների ոտնահարման բացահայտ փորձեր, միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այդ պատճառով Ադրբեջանը ամեն օր և պարբերաբար ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը բացասական իմաստով»,- ասել է Արցախի պետնախարարը:
Կարծիքներ