Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել
Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել, հայտնում է Риа новости-ն՝ հղում անելով Kyodo գործակալությանը:
Կագոսիմա պրեֆեկտուրայում մի քանի սատկած թռչուն են հայտնաբերել։ Գենետիկական անալիզները ցույց են տվել թռչնագրիպի բարձր ախտածին H5 շտամի առկայությունը:
Թռչնաֆաբրիկան կոչնչացնի 38,5 հազար թռչուն. Հավերի և ձվերի տեղափոխման համար կարանտին է մտցվել ֆերմայի շուրջ երեք կիլոմետրանոց գոտում, որտեղ հայտնաբերվել են հիվանդության օջախներ, իսկ 10 կիլոմետրանոց գոտուց դուրս հավերի և ձվի արտահանումն արգելված է։ Ընդհանուր առմամբ ոչնչացվելու է 143 հազար հավ։
Սա Ճապոնիայում այս սեզոնի երկրորդ բռնկումն է։
Կարծիքներ