Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
Կարծիքներ