Ինդոնեզիայում 7 մետրանոց պիթոնը կուլ է տվել տեղի 54-ամյա մի կնոջ

Ինդոնեզիայում 7 մետրանոց պիթոնը կուլ է տվել տեղի 54-ամյա մի կնոջ

Երբ 54-ամյա Ջահրահը կիրակի առավոտյան լքել է տունը՝ կաուչուկի պլանտացիայում աշխատելու համար, դա վերջին անգամն էր, որ նրա ընտանիքը նրան կենդանի էր տեսնում: Երբ այդ օրը Ջահրահը տուն չի եկել, նրա ամուսինը ահազանգել է և գնացել նրան փնտրելու:Այս մասին հայտնում է  Shantnews.am-ը:

Ինչպես փոխանցում է The Whashington Post-ը՝ առաջին նշանը, որ ինչ-որ բան այն չէ, անտառում անհետ կորած կնոջ սանդալների, բաճկոնի, գլխաշորի և դանակի հայտնաբերումն էր:

Երկրորդ նշանը փքված օձն էր, որին հաջորդ առավոտ հանդիպել է որոնողական խումբը, որը փնտրում էր Ջահրահին:

«Որոնման ժամանակ թիմը հայտնաբերեց 7 մետր երկարությամբ հսկա պիթոն, որը կասկածում էինք, որ որս է արել։ Թիմը բռնեց օձին»»,- ավելի ուշ ասվում է տեղական ոստիկանության հայտարարության մեջ։

Որոնողական խումբը սատկացրել է սողունին և բացել նրա որովայնը, որում հայտնաբերել են Ջահրայի մնացորդները։

«Զոհի մարմինը չի ոչնչացվել, երբ մենք այն գտել ենք օձի ներսում, ինչը նշանակում է, որ սողունը միայն վերջերս է ամբողջությամբ կուլ տվել», – հայտարարել են ոստիկանությունում։

Ոչ թունավոր պիթոնները սովորաբար նախընտրում են չհարձակվել մարդկանց վրա՝ փոխարենը նախընտրելով ուտել փոքր կենդանիներ։

Բայց երբեմն, ինչպես գիտեք, մարդիկ նույնպես դառնում են նրանց որսը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում