Պարզվել է Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունը․ մեկը ՌԴ քաղաքացի էր
Պարզվել է հոկտեմբերի 20-ի Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Տ․ Վերեշչակը և Երևանի բնակիչ 16 ամյա Ա․ Այվազյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է նաև, որ վերջիններս ինքնասպանություն են գործել Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։
Կարծիքներ